Սերբ Նովակ Ջոկովիչը գերազանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ ATP վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելու շաբաթների քանակով, որի նորացված տարբերակը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Առաջին անգամ Ջոկովիչը գլխավորել է ATP վարկանիշը 2011-ի հուլիսին, իսկ ընդհանուր առմամբ 33-ամյա սերբը 311 շաբաթ անցկացրել է իր կարիերայում առաջին տեղում:
Ֆեդերերը, որը թարմացված վարկանիշում հինգերորդից վեցերորդ տեղ նահանջեց, իսկ ընդհանուր առմամբ 310 շաբաթ է անցկացրել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: