«Միլանը» հետաքրքրված է «Շտուտգարտի» հարձակվող Սիլա Վամանգիտուկայի ծառայություններով:
Իտալական ակումբը մտադիր է հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանում:
Ֆուտբոլիստի պայմանագիրն իր ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառը, իսկ գերմանական ակումբը իր հարձակվողին գնահատում է 35 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Վամանգիտուկան անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում: