«Տորինոյի» կիսապաշտպան Սաշա Լուկիչը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»: Այս մասին հաղորդում է caughtoffside.com-ը:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձնամբ ցանկանում է իր թիմում տեսնել 24-ամյա խաղացողին:
Այս մրցաշրջանում Լուկիչը իր թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Տորինոյի» հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը: