Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը Դոհա մեկնելուց առաջ սոցցանցերի իր էջերում կիսվել է տեսանյութով։
«Մեկ տարի է անցել այն պահից, երբ ես մասնակցել եմ որևէ մրցաշարի, ու ես շատ լարված եմ։ Թերևս հիմա պահն է շնորհակալություն հայտնելու բոլորին, ովքեր մասնակցել ու հնարավոր են դարձրել սա։
Սա երկար ու դժվար ճանապարհ էր։ Ես գիտեմ, որ սա դեռ վերջը չէ, բայց ես զգում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես շատ լավ եմ մարզվել ու պատրաստ եմ։
Հուսով եմ՝ դիտելու եք ու մենք շուտով կհանդիպենք։ Լավ նայե՛ք ձեզ»,-ասել է Ֆեդերերը։