Կորոնավիրուսի համավարակը կարող է վատացնել շարք ակումբների ֆինանսական վիճակը, և Թուրինի «Յուվենտուսը» բացառություն չէ։ Այսպես, «Ծեր սինյորան» կարող է ընտրություն կատարել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և պաշտպան Մաթեյս դե Լիխտի միջև՝ թիմում պահելով նրանցից մեկին։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ռոնալդուն Թուրինում իրեն լավ է զգում։ Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ 36-ամյա պորտուգացին պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, բայց թուրինյան ակումբի ղեկավարությունը չի շտապում նրան առաջարկ անել։ Եթե Կրիշտիանուն մնա Թուրինում ևս մեկ կամ երկու տարի, ապա նրա արժեքն այս ընթացքում զգալիորեն կնվազի։ Ընդ որում Ռոնալդուն կշարունակի բարձր աշխատավարձ ստանալ «Յուվենտուսում»։ Ակումբը կասկածում է պորտուգալացուն թիմում պահելու նպատակահարմարության մեջ՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում։
Ռոնալդուին թիմում պահելու համար՝ «Յուվենտուսը» ստիպված կլինի վաճառել թիմի հեռանկարային պաշտպան Մաթեյս դե Լիխտին՝ տրանսֆերային երկրորդ բարձր արժեքն ունեցող խաղացողին։ Եթե թուրինցիների ֆինանսական դրությունը չբարելավվի, ապա ակումբը կարող է իրեն թույլ տալ նրանցից միայն մեկին պահել թիմում։