Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վերադարձը հետաձգվում է։ Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի վերադարձը նախատեսված է եղել հունվարի 18-ին, երբ «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Սևիլիային»։
Սակայն թե՛ ակումբը, թե՛ ֆուտբոլիստը չեն ցանկանում ռիսկի դիմել վնասվածքի կրկնությունից խուսափելու համար։ Ներկա պահին Ազարը աշխատում է փետրվարի 1-ին «Աթլետիկոյի» հետ կայանալիք խաղին պատրաստ լինելու համար։
Գլխավոր նպատակն այն է, որ բելգիացի ֆուտբոլիստը 100 տոկոսով պատրաստ լինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին։