«Ինտերի» ու «Ռոմայի» նախկին խաղացող Լուիջի Սարտորը դատապարտվել է ազատազրկման ՝ մարիխուանա աճեցնելու համար, հայտնում է ParmaLive-ը:
Նա իր հանցակցի հետ 106 մարիխուանայի թուփ է աճեցրել՝ Պարմայի մերձակայքում գտնվող լքված տնակում: Ազատազրկման ժամկետը կկազմի 14 ամիս 20 օր:
Սարտորը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Նա խնդրել է թմրամոլության վերականգնման կենտրոնում կամավոր աշխատել: Նրա խնդրանքը բավարարվել է: