«ՌԲ Լայպցիգը» ցանկանում է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել, «Չելսի» տեղափոխված Տիմո Վերների բացը լրացնելու համար:
Ըստ Kicker-ի, ցլերի ղեկավարները հետևում են «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչին և կփորձեն կազմակերպել նրա տեղափոխությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 23-ամյա ավստրիացին, որի հասակը երկու մետր է, Բունդեսլիգայի 22 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: