Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքկենին դարձել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը:
Don Balon-ը հայտնում է, որ ամռանը «ծեր սենյորան» պատրաստվում է 22-ամյա ամերիկացի կիսապաշտպանին «Շալկեից» գնել 18,5+7 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստն այժմ Պիրլոյի թիմում հանդես է գալիս վարձավճարով։
Նշվում է, որ «Բարսայի» ղեկավարները Մաքկենիին տեսնում են որպես դաշտի կենտրոնական գծի իդեալական ուժեղացում: Միևնույն ժամանակ, Ուեսթոնին ձեռք բերելու համար կատալոնական ակումբը պետք է վճարի առնվազն 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մաքկենին Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ: