«Էվերթոնը» դիտարկում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Վեսթոն Մակքենիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել ամերիկացի կիսապաշտպանից, բայց միայն այն դեպքում, եթե նրա տրասնֆերի դիմաց առաջարկեն առնվազն 30 միլիոն եվրո:
Լրագրող Նիկոլո Շիրան գրում է, որ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն բանակցությունները:
Իր հերթին Calcio Mercato-ն գրում է, որ ֆուտբոլիստին հավակնում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Նախորդ մրցաշրջանում Մակքենին Իտալիայի առաջնությունում խփել է 5 գոլ՝ մասնակցելով 34 խաղի: