«Շալկեի» կիսապաշտպան Վեսթոն Մակքենին տեղափոխվել է «Յուվենտուս»: Այդ մասին հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուսը» ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարի 4,5 միլիոն եվրո: Բացի այդ, «Բյանկոներիները» պարտավոր են մրցաշրջանի ավարտից հետո գնել խաղացողի տրանսֆերային իրավունքները (որոշակի պայմանների առկայության դեպքում) 18,5 միլիոն եվրոյով: Եվս 7 միլիոն եվրո «Շալկեն» կկարողանա ստանալ բոնուսների տեսքով:
Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում Մակքենին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: