«Մարսելի» պաշտպան Բուբակար Կամարան կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Ֆրանսիացու ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2022 թվականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային, որ Կամարային ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»: