«Անդերլեխտի» հարձակվող Ֆրենսիս Ամուուզուն կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ Het Laatste Nieuws-ի ՝ Բելգիայի Մ21 հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են հինգ ակումբներ` Այնտրախտը, Քյոլնը, Մայնցը, Ռոման ու Ֆեներբախչեն:
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆրենսիսը Բելգիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, խփել է երկու գնդակ և կատարել է երկու գոլային փոխանցում: