Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Լեսթերին»: «Աղվեսները» հաշվի մեջ առաջ անցան արդեն 6-րդ րոպեին `Յուրի Տիելեմանսի ջանքերով, բայց հետո«զինագործները» խփեցին երեք գնդակ: Լոնդոնյան թիմի կազմում գոլերը խփեցին Դավիդ Լուիսը, Ալեքսանդր Լակազետը և Նիկոլաս Պեպեն:
Զուգահեռաբար անցկացվող խաղում «Քրիսթալ Փելասը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ:
«Լեսթերը» 49 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում շարունակում է մնալ 3-րդ տեղում: «Արսենալը» 9-րդ հորիզոնականում (37 միավոր), «Քրիսթալ Փելասը» 13-րդ (33), իսկ «Ֆուլհեմը» 18-րդ (23):