Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու լուրը ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային մարզական մամուլի գլխագրերում է։ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ համարի ԱՄՆ տեղափոխությունը մեծ իրարանցում է առաջացրել։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը կարճ մեկնաբանություն է տվել Reuters գործակալությանը՝ նշելով, որ Արոնյանի հեռանալը մեծ կորուստ է հայկական շախմատի համար։
«Սա մեծ կորուստ է հայկական շախմատի համար»,-ասել է Լպուտյանը Reuters-ին։
Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը հայտնեց, որ հեռանում է Հայաստանից ու այսուհետ հանդես է գալու ԱՄՆ-ի դրոշի ներքո։