«Լոս Անջելես Լեյքերսը» NBA-ի կանոնավոր մրցաշրջանի արտագնա խաղում հաղթեց «Դալլաս Մավերիքսին»`129:114:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լեբրոն Ջեյմսն էր, ով դարձավ դաբլ-դաբլի հեղինակ ՝ 35 միավոր և 16 խափանում: Կայլ Կուզման վաստակեց ևս 26 միավոր:
Դաբլ-դաբլի հեղինակ դարձավ նաև տանտերերի առաջատար Լուկա Դոնչիչը՝ 25 միավոր և 10 խափանում: 22 միավոր վաստակեց նաև Թիմ Հարդուեյը: «Լեյքերսը» հաղթում է 7-րդ անընդմեջ խաղում։