«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է տպավորություններով Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչի «Բենֆիկայի» դեմ (3-2) խաղից հետո։
Գաբոնցի հարձակվողը դուբլ գրանցեց ու օգնեց Միկել Արտետայի թիմին դուրս գալ մրցաշարի հաջորդ փուլ։
«Այսօր մենք երջանիկ ենք։ Սա հենց այն է, ինչ տալիս է մեզ ուժ ամեն օր։ Վերցնել անցյալի սխալներն ու դրանք վերածել ուժի։ Թիմը բնավորություն ցույց տվեց ու արժանի էր հաղթանակի։ Սա շատ բարդ խաղ էր։ Այն, ինչ մենք ցուցադրեցինք այս խաղում, օրինակ կդառնա ապագայի համար»,-Օբամեյանգի խոսքն է մեջբերում BBC-ն։