Իտալական «Ֆիորենտինան» նոր համալրում ունի: «Վոլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն տեղափոխվեց անգլիական ակումբ, հաղորդում է The Sun-ը:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը երկու տարով վարձակալել է 22-ամյա խաղացողին՝ հետագայում գնելու պարտավորությամբ:
Նշվում է, որ տեղափոխության արժեքը կազմելու է 16 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կուտրոնեն «Միլանի» սան է: Նա այնտեղ խաղացել է 2017 թվականից մինչև 2019 -ը ՝ անցկացնելով 90 հանդիպում և խփելով 27 գնդակ:
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման ՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: