«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին քննադատել է իր թիմի հարձակվող Յոսիպ Իլիչիչին՝ «Ռեալի» հետ ՉԼ-ի հետ խաղում կրկնակի փոխարինելուց առաջ: Գասպերինին 56-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց Իլիչիչին, սակայն 86-ին՝ նրան փոխարինեց: Այդ րոպեին «Ռեալը» գոլ խփեց և հաղթեց:
«Հեյ, մի՛ հանձնվիր: Ձեռքերդ բարձրացնելու փոխարեն զբաղվի՛ր քո գործով»,- Գասպերինիի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին Մադրիդում: Առաջին խաղում «Ռեալը» 1-0 հաշվով հաղթանակ է տարել: