Անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ջենկ Թոսունը վարձավճարով հանդես կգա «Քրիսթալ Փելասում», հաղորդում է The sun-ը:
Նշվում է, որ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում թուրք հարձակվողը անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Քրիսթալ Փելասը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Վաղը՝ Հունվարի 11-ին, Ռոյ Հոջսոնի թիմը սեփական դաշտում կխաղա Լոնդոնի «Արսենալին»: