Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Հոֆենհայմն» ընդունել էր «Վերդերին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Բեբուն, իսկ 44-ին Բաումգարթները կրկնապատկեց այն։ Եվս երկու գոլ տանտերերը խփեցին երկրորդ կեսում․ աչքի ընկան Դաբուրն (49′) ու Ռուտերը (90′):
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների նստարանին էր ու փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» 26 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է, իսկ «Վերդերը» 23 միավորով 12-րդ։