Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»:
Տանտերերն առաջին կեսում երկու գնդակ ուղարկեցին մյունխենյան թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Լեվանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել Ֆլիկի թիմին չհաջողվեց:
Այսպիսով, Մյունխենի «Բավարիան» չի հաղթում 2-րդ խաղում անընդմեջ: Նախորդ տուրում Գերմանիայի գործող չեմպիոնները ոչ-ոքի էին խաղացել «Արմինիայի» հետ (3:3):
Այս խաղից հետո «Բավարիան» շարունակում է մրցաշարային աղյուսակլը գլխավորել 49 միավորով:
Զուգահեռաբաթ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բորուսիա Մ.»-«Մայնց»՝ 1:2
«Քյոլն»-«Շտուտգարտ»՝ 0:1
«Ֆրայբուրգ»-«Ունիոն»՝ 0:1