«Տամբովը» կշարունակի հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում 2020/21 մրցաշրջանում, չնայած ֆինանսական խնդիրներին:
Ակումբը միջոցներ է ստացել ՌՊԼ-ում հանդես գալը շարունակելու և պարտքերը վերաձևակերպան համար:
«Ավարտվել է լիցենզավորող հանձնաժողովի նիստը: «Տամբովը» ՌՊԼ-ից ստացել է հաշիվների հակասառեցման համար բավարար գումար, մինչդեռ ակումբը կարողացել է նաև պայմաններ ստեղծել նոր ֆուտբոլիստնեի հայտավորման արգելքը ժամանակավորապես վերացնելու համար` իր պարտքը վերաձևակերպելով:
«Տամբով» ՖԱ-ն կշարունակի խաղալ Ռուսաստանի ֆուտբոլային մրցաշարերում: ՌՖՄ-ն և ՌՊԼ-ն պարբերաբար վերահսկելու են իրավիճակը և հետևելու են «Տամբով» ֆուտբոլային ակումբի կողմից մրցաշարերին մասնակցելու պահանջների կատարմանը», — հայտնում է ՌՖՄ մամուլի ծառայությունը: