«Տամբովի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, թե ինչ էր տեղի ունենում ակումբում և ինչ ֆինանսական խնդիրների առաջ էին կանգնել ֆուտբոլիստները.
«Ակումբն ամեն ինչի համար տնտեսում էր, սրանք իմ ֆուտբոլային կարիերայի վատագույն 6 ամիսներն էին: Ինձ համար ամեն ինչ ակնհայտ դարձավ, երբ նախագահի պաշտոնում նշանակումից մի քանի օր անց Վալերի Հովհաննիսյանը պարզապես փախավ ակումբից:
Գիտե՞ի, որ կարող են խնդիրներ լինել, երբ եկա «Տամբով». այո, բայց չէի սպասում, որ ամեն ինչ այդքան լուրջ կլինի: Հիմա պետք է խոստովանել, որ ակումբը պարզապես խաբում էր ֆուտբոլիստներին:
Եթե անկեղծ, «Տամբովի» հետ կապված իրավիճակը խայտառակություն է Ռուսաստանի համար: Որքանով՝ ես եմ տեղյակ, ռուսական ֆուտբոլում նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Ինձ պատմում էին դեպքեր, թե ինչպես են ակումբները փակվել, իսկ ֆուտբոլիստները չեն ստացել իրենց գումարները: Ես Ռուսաստանում խաղալու քիչ փորձ ունեմ, բայց վստահ եմ, որ «Տամբովը» նման վերջին թիմը չէ»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում Metaratings-ը: