«Տամբովի» մարզական տնօրեն Պավել Խուդյակովը հայտնել է, որ ակումբը սկսել է մարել իր պարտքերը ֆուտբոլիստների ու ակումբի աշխատակիցների նկատմամբ։
«Սկսել ենք վճարել պարտքերը։ Մոտ 20-30 մլն ենք ստացել։ Վճարումները հետևյալ հերթականությամբ ենք կատարելու․ սկզբում կմարենք ակումբի աշխատակիցների պարտքերը, իսկ հետո կվճարենք նրանց, ովքեր լքել են ակումբը»,- Խուդյակովի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
Նշենք՝ «Տամբովը» փետրվարին սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել, սակայն դատարանը դեռւս գործին ընթացք չի տվել։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Տամբովում» անցկացրած 6 ամիսն իր կարիերայի վատագույն ժամանակաշրջանն էր։ Ռուսական ակումբի գույները պաշտպանում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։