Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել կապված թիմի հարձակվող Հարի Քեյնի ապաքինման հետ։ Ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հետին մկանի վնասվածք էր ստացել։
«Խթանների» բժշկական անձնակազմը մանրակրկիտ ուսումասիրությունից հետո որոշում է կայացրել վիրահատական միջամտություն կատարել Քեյնի ապաքինման համար։ Սպասվում է, որ Քեյնը խաղադաշտ կվերադառնա ապրիլին՝ վերսկսելով մարզումները։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 0-1 հաշվով պարտվել էր մրցակցին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը 17 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում է կատարել մասնակցած 25 խաղերում։