Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
57 կգ քային կարգում հայ ըմբիշը 2։2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։
Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։