Ռուս թենիսիստ Ասլան Կարացևը ավարտեց իր ելույթը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Կիսաեզրափակչում որակավորման փուլից ճանապարհ հարթած թենիսիստը զիջեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:
Սերբը հաղթեց բոլոր երեք սեթերը 6:3, 6:4, 6:2 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 54 րոպե:
Եզրափակչում Նովակ Ջոկովիչը կխաղա Դանիիլ Մեդվեդև — Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողի հետ: Մրցակիցը կորոշվի փետրվարի 19-ին: