UFC թեթև քաշային աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է գտնվել ՉԼ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպմանը, չնայած խաղն անցկացվել է առանց հանդիսականների։ Հանդիպումն ավարտվել է 1-4 հաշվով հօգուտ հյուրերի, իսկ Կիլիան Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
««Կամպ Նոուի» ճանապարհին: Առա՛ջ, ՊՍԺ», — խաղի մեկնարկից առաջ Instagram-ում գրել էր Խաբիբը ՝ ավելացնելով «HalaMadrid» հեշթեգը:
Գուշակեք, թե ով է խաղից հետո ստացել հանդիպման հերոսի մարզաշապիկը: Իհարկե, այն ստացել է Նուրմագոմեդովը: Կիլիանը ստորագրել է այն. «To Khabib»։
«Մբապե՛, շնորհավոր հեթ-տրիկդ: Կրկնակի հաճելի է, որ այն «Բարսելոնայի» հետ խաղում է», — իր սթորիում գրել էր Խաբիբը: