«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս մնալուց հետո դիմել է երկրպագուներին: Կիսաեզրափակչում նա 3:6, 4:6 հաշվով զիջեց ճապոնուհի Նաոմի Օսակային:
«Մելբուռն և իմ ավստրալացի երկրպագուներ: Այսօր ոչ իդեալական արդյունք ու խաղ եղավ, բայց պատահում է … Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ ձեր առջև: Ձեր աջակցությունը, քաջալերանքը … Երանի ես այսօր ավելի լավ խաղայի ձեզ համար: Ես ընդմիշտ պարտական կմնամ ձեզանից յուրաքանչյուրին և շատ շնորհակալ եմ ձեզանից: Ես ձեզ սիրում եմ. ես փեզ սիրում եմ. ես սիրում եմ ձեզ», — գրել է Ուիլյամսն իր Instagram- ում:
Խաղից հետո նա նաև մասնակցել է հետխաղյա մամուլի ասուլիսին․
«Այս օրը մեծ ձախողում է ինձ համար։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել և պարզագույն սխալներ»,-ասել է Ուիլյամսը։ Նշենք, որ նա իր կարիերայի ընթացքում 7 անգամ հաղթել Է Ավստրալիայի բաց առաջնությունում։ Ասուլիսի վերջում Սերենան արտասվել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վատ խաղացել։
«Ես չգիտեմ, թե ինչու։ Հերի՛ք է արդեն»,- ասել է Սերենան ու արցունքներով լքել ասուլիսի սրահը։