Ըստ Le Parisien-ի, հարձակվող Կիլիան Մբապեն կարող է հեռանալ ՊՍԺ-ից այս ամառ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ:
ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել Մբապեի վաճառքը 200 միլիոն եվրոյով:
Հնարավոր է, որ փարիզցիները միջոցներն օգտագործեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: