«Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
«Մբապեն կարողանում է իր կարգը ցույց տալ կարևոր խաղերին։ Կարծում եմ՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո Մբապեն ավելի հեռացավ «Ռեալից», քան երբևէ։
Չեմ կարծում, որ ՊՍԺ-ն հիմա հետաքրքրված կլինի նրան Լիոնել Մեսսիով փոխարինելու գաղափարով»,- Վալդանոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։