Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Դուբայի ATP 500 շարքի մրցաշարին, որը կայանալու է մարտի երկրորդ կեսին, հաղորդում է լրագրող Միխալ Սամուլսկին։
Մրցաշարն անցկացվելու է Դոհայի մրցաշարից անմիջապես հետո, որտեղ շվեյցարացին անցկացնելու է առաջին պաշտոնական խաղը 2020 թվականի հունվարից հետո։
Դուբայի մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել նաև Դոմինիկ Տիմը, Անդրեյ Ռուբլյովը, Մատեո Բերետինին, Դենիս Շապովալովը, Կեյ Նիշիկորին։