Բասսկետբոլի ազգային ասոցիացիայի ակումբ հանդիսացող «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Էնտոնի Դևիսը խուսափել է լուրջ վնասվածքից։ Այս մասին գրում է լրագրող Մայկ Տրուդելը։
Հիշեցնենք, որ Դևիսը «Նյու Յորք Նիկսի» հետ խաղում անհաջող ընկել էր, ինչից հետո մեջքի հատվածում ցավեր էր զգացել։
«Նյու Յորք Նիկսի» դեմ խաղում Էնտոնի Դևիսը 28 րոպե 12 վայրկյան է անցկացրել խաղահրապարակում՝ վաստակելով 5 միավոր, կատարելով 6 խլում և կատարելով 5 փոխանցում։
«Լոս Անջելես Լեյքերսը» Արևմտյան Կոնֆերենցիայի առաջատարն է։