Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
39-ամյա մարզչի գլխավորած ակումբը դեկտեմբեր ամսին 5 հաղթանակ է տարել՝ այդ թվում «Սելթիկի» նկատմամբ և խաղացել է 1 ոչ-ոքի:
«Ռեյնջերսն» այս պահին մրցաշարային աղյուսակում 2-րդն է և առաջատար Սելթիկին զիջում է 2 միավոր: Ջերարդը ակումբը գլխավորում է 2018 թ-ից: