«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է իր նախկին թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքի մասին:
«Կարծում եմ, որ Կլոպը աշխարհի լավագույն մարզիչն է: Նա եկավ «Լիվերպուլ» և նրան նոր մակարդակի հասցրեց: Երբ Կլոպը սկսեց աշխատել, ակումբը նույնիսկ Պրեմիեր լիգայի առաջին քառյակում չէր: 30 տարվա ընթացքում առաջի անգամ նարն հաջողվեց նվաճել Չեմպիոնների լիգան և Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
Ես կարծում եմ, որ Յուրգենը պետք է վարձատրվի այդ ամենի համար: Ֆուտբոլում մենք հաճախ սպասում ենք, մինչև մարդիկ մեծանան, նախքան իրենց նվաճումները ամբողջությամբ ճանաչեն: Բայց ես գիտեմ, որ «Լիվերպուլի» սեփականատերերը դա թույլ չեն տա: Պրեմիեր լիգայում հաղթելուց հետո նրանք պետք է սկսեն աշխատել նրա արձանի տեղադրման վրա»,- մեջբերում է Ջերարդին Goal-ը: