«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է իր ապագայի մասին.
«Մտադիր չեմ հավերժ մնալ «Ռեյնջերսում»: Հասկանում եմ դա: Երազում եմ մի օր հարավ ուղևորվելու և այնտեղ մարզելու մասին, բայց ես ոչ մի տեղ չեմ շտապում: Կենտրոնացած եմ ներկայի վրա: Ինձ հաճախ են հարցնում «Լիվերպուլի» մասին, և ես չեմ ցանկանում ինձ կապել դրա հետ, քանի որ դա հիմա ինձ չպետք է անհանգստացնի:
Ոչինչ չի փոխարինի հարազատ ակումբում աշխատանքին, բայց որպես «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ հաջողության հասնելն իմ երազանքն է:
«Լիվերպուլը» համաշխարհային մակարդակի ֆանտաստիկ մարզիչ ունի: Լինելով երկրպագու՝ ես իսկապես հպարտ եմ ակումբով և վերջին տարիների ջանքերով: Ինձ համար հաճելի է «Լիվերպուլին» տեսնել այնտեղ, որտեղ նա հիմա է: Բայց հիմա ես պետք է կենտրոնանամ իմ ներկայիս աշխատանքի վրա», — ասել է Ջերարդը:
Ջերարդը 1998 թվականից է հանդես եկել «Լիվերպուլում»: 2015 թվականի հունվարին նա հայտարարել է մերսիսայդցիների հետ նոր պայմանագիր չկնքելու և «Լոս-Անջելես Գելաքսի» տեղափոխվելու մասին: 2016 թվականի նոյեմբերին Լեմպարդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: