Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 15-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Թեժ հանգստյան օրերից հետո այսօրվա խաղերի քանակը բավականին քիչ է։
Բունդեսլիգայում այսօր կկայանա 21-րդ տուրի վերջին հանդիպումը։ Երևանի ժամանակով 23։30-ին կմեկնարկի «Բավարիա»-«Արմինիա» հանդիպումը։
Իսկ 15 րոպե անց՝ 23։45-ին, Ա Սերիայում կմեկնարկի «Վերոնա»-«Պարմա» հանդիպումը։
Լա Լիգայում ևս մեկ հանդիպում է սպասվում․ ուղիղ կեսգիշերին «Կադիսը» սեփականա հարկի տակ կընդունի «Աթլետիկին»։
Պորտուգալիայի առաջնության առաջատարը՝ «Սպորտինգը», այսօր կհանդիպի «Պակոշ դե Ֆերեյրայի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 00։15։