Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենտուսին»:
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ինսինյեն՝ 31-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոցը:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» 40 միավորով 4-րդն է:
«Յուվենտուսը» 42 միավորով 3-րդն է: