«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է տեղեկությունը, որ պաշտպան Դայո Ուպամեկանոն տեղափոխվում է «Բավարիա»:
«Ես ոչինչ չեմ կարող հաստատել: Հիմա ես կենտրոնացած եմ թիմի վրա:
Եթե «Բավարիան» նման հայտարարություններ է անում մեր խաղի մեկնարկից 20 րոպե առաջ, դա նրանց պատասխանատվությունն է: Ամեն ինչ կախված է խաղացողից, ոչ թե մեզանից: Դա ֆուտբոլի մի մասն է: Միշտ էլ այդպես է եղել»,- մեջբերում է մասնագետին Sport 1-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ուպամեկանոն համաձայնել է տեղափոխվել «Բավարիա»։ Մանրամասներն՝ այստեղ։