ՌՖՄ-ն և ՌՊԼ-ն համաձայնության են եկել «Տամբովի» ֆինանսավորման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Мутко против տելեգրամյան ալիքը:
Ֆինանսավորման չափը կկազմի մոտ 300 միլիոն ռուբլի, ինչը պետք է բավարար լինի, որպեսզի Տամբովն ավարտի մրցաշրջանը:
Այս պահին ակումբի պարտքերը կազմում են մոտ 550 միլիոն ռուբլի: «Տամբովի» ղեկավարությունը պետք է վերակարգավորի պարտքերը և դրանք իջեցնի առնվազն 250 միլիոնի: Այս պահի դրությամբ արդեն հնարավոր է պայմանավորվել վարկատուների և մի շարք մատակարարների հետ պարտքի լուրջ կրճատման վերաբերյալ: