«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատմել է «Արծիվների» հիմնական մրցակից «Ռոմայի» երկրպագուների հետ հանդիպման մասին:
«Ես խնդիրներ ունեցե՞լ եմ «Ռոմայի» երկրպագուների հետ: Երիտասարդ երկրպագուներն ի վիճակի են խնդիրներ առաջացնել:
Մի օր ես տուն էի գնում և հանդիպեցի մի խումբ երկրպագուների, ովքեր սկսեցին վիրավորել ինձ:
Ես որոշեցի չհրահրել նրանց և մի արկղ գարեջուր գնեցի նրանց: Մենք ի վերջո գրկախառնվեցինք ու սելֆիներ արեցինք»,- մեջբերում է Միլենկովիչ-Սավիչին LazioLand-ը: