«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան օրիգինալ կերպով է շնորհավորել Մյունխենի «Բավարիային»՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Տիգրեսին» հաղթելու առթիվ.
«Ես այնքան հպարտ եմ, շնորհավորանքներս բոլորին՝ հատկապես Հանս-Դիտեր Ֆլիկին, ֆուտբոլիստներին և ակումբի ողջ անձնակազմին այս անհավանական իրադարձության առթիվ:
Բայց ես ցանկանում եմ Հանսին ասել, որ դուք երկրորդ թիմն եք, որը 6 անընդմեջ տիտղոս է նվաճել: Մինչ ձեզ, կար ևս մեկ թիմ և դա «Բարսելոնան» էր: Այնպես, որ ես կարող եմ զանգահարել Մեսսիին և թիմին ու մենք կարող ենք խաղալ 7-րդ տիտղոսի համար: Միայն ասեք, թե երբ ու որտեղ, ու մենք այնտեղ կլինենք»,- ասվում է Գվարդիոլայի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Բավարիան» վերջին 7 ամսում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, Գերմանիայի Գավաթում, Գերմանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթներում:
#MiaSanMia ❤️ @PepTeam pic.twitter.com/Qd071AqQTb
— 🏆🏆🏆 FC Bayern 🏆🏆🏆 (@FCBayern) February 11, 2021