ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի ու Թուրքիայի հավաքականների հետ խաղերը: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
20-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Գալաթասարայի» հետ խաղի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել:
Մբապեն լրացուցիչ հետազոտություն է անցել, որը վիճակի բարելավում է ցույց տվել, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է ռիսկի չենթարկել ֆուտբոլիստի առողջական վիճակը:
Մբապեն արդեն լքել է հավաքականի ճամբարը:
Հավաքականում Մբապեին կփոխարինի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասսան Պլեան: