«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք թիմը հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի ու «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է այս հարցը ձեզ հետաքրքրում։ Յուրաքանչյուր երկրպագու ու աջակից ուզում է խոսել այս թեմաների մասին։ Ես նույնպես երկրպագու եմ ու ինձ հետաքրքրում է, թեինչ է կատարվում։
Բայց հիմա փետրվարն է ու դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Եթե գիտեք ինձ, ապա պետք է որ հասկանաք, որ ես չեմ խոսում այլ ֆուտբոլիստների մասին, որոնք պայմանագրեր ունեն։
Սա հարգանքի ձև է, որը ես ցույց եմ տալիս։ Ամեն ինչ որոշվելու է փակ դռների հետևում։ Ես ներողություն եմ խնդրում»,-Տուխելի խոսքն է մեջբերում Goal-ը։