Փետրվարի 10-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ռեալի» պաշտպան Էնրիկե Պերես Դիասը, որն ավելի հայտնի է որպես Պաչին։
Marca-ի տեղեկացմամբ՝ տղամարդը տարիներ շարունակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ ու ավելի քան մեկ ամիս առաջ հիվանդանոց էր պառկել Իսպանիայի մայրաքաղաքում։ Չորեքշաբթի օրը «Ռեալը» հաղորդեց լեգենդի մահվան մասին։
«Ռեալի» կազմում Պաչինը 7 տիտղոս է նվաճել Իսպանիայի առաջնությունում (1961, 1962, 1963, 1964, 1965, 1967 ու 1968 թվականներին), Իսպանիայի Գավաթը (1962), Եվրոպական չեմպիոնների գավաթը (1966) ու Միջմայրցամաքայաին գավաթը (1960):
Նա 8 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականում, որի կազմում մասնակցել է 1962 թվականի աշխարհի առաջնությանը։