NBA- ի կանոնավոր մրցաշրջանում «Մայամի Հիթը» տանը հաղթեց «Պորտլանդին»` 122:111:
Հաղթողներից ամենաարդյունավետը Գորան Դրագիչն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ` 29 միավոր և 13 փոխանցում: Բեմ Ադեբայոյի ակտիվում ևս 20 միավոր և 8 խափանում է:
«Պորտլանդից» դաբլ-դաբլ ձևակերպեց Դեմիեն Լիլարդը (34 միավոր, 12 խափանում):
«Հիթը» հաղթեց վերջին 9-ից 7-րդ խաղում, «Պորտլանդը» վերջին 7 խաղերում կրեց 6-րդ պարտությունը: