Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնը նշել է, որ իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ ազգային հավաքական, տեղեկացնում է Fotbollskanalen-ը:
«Այն ֆուտբոլիստները, ովքեր նախկինում չեն ցանկացել հանդես գալ ազգային հավաքականում կարող են կապվել ինձ հետ, եթե փոխել են իրենց տեսակետը:
Այո, Զլատանի հետ խնդիրներ ունեցել եմ, բայց դա կարևոր չէ: Եթե նա պետք է Շվեդիայի հավաքականին, ուրեմն նա կարող է վերադառնալ»,-նշել է Անդերսոնը:
Հիշեցնենք՝ Զլատանն այս ձմռանը վերադարձավ «Միլան»: Ավելի վաղ նա իտալական թիմում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին: