Իսպանական լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ատելտիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտայի» հետ։
Տանտերերը 13-րդ րոպեին գնդակ ընդունեցին դարպասը: Մինչև ընդմիջում գնալը Լուիս Սուարեսը հասավարեցրեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին ուրուգվայցին նաև դուբլ ձևակերպեց ՝ առաջ մղելով իր թիմին: 90-րդ րոպեին Ֆերեյրան հաշիվը դարձրեց 2:2:
Այս խաղից հետո Սիմեոնեի թիմն ունի 51 միավոր և 8-ական միավորով առաջ է «Ռեալից» ու «Բարելոնայից»: Հատկանշական է, որ վերջինների համեմատ «Ատլետիկոն» մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
























































