Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում ավարտվել է ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը: Խաղն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացվել է 54-րդ րոպեին. Հարի Քեյնն է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին:
4 րոպե անց «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան սեփական կիսադաշտից գնդակով հասել է մինչև մրցակցի տուգանային, որտեղ էլ գնդակը փոխանցել է հսկողությունից դուրս մնացած Սոն Հին Մինին, որը մեկ հպումով այն ուղարկել է մրցակցի դարպասը:
Այսպիսով, Ժոզե Մոուրինյուի սաներն ընդհատել են ԱՊԼ-ում 3-խաղյա պարտությունների շարքը: 20-րդ տուրում նրանք զիջել էին «Լիվերպուլին» (1-3), 21-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվել էին «Բրայթոնին» (0-1), իսկ 22-րդ տուրում՝ «Չելսիին» (0-1):
«Տոտենհեմը» 22 խաղից հետո 36 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վեսթ Բրոմվիչը» 12 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում: